HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար-ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Շրի Լանկայի, Նիգերիայի և Մոնղոլիայի բարձրաստիճան զինվորականներից ու քաղաքացիական ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում:

«Մնացական Սաֆարյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով կողմերի միջև ոլորտային համագործակցության դինամիկան, ապա անդրադարձ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հիմնահարցերի: Նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում վերջին զարգացումները ու դրանց հետևանքները, Հայաստանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի առջև ծառացած մարտահրավերներն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ահագնացող մարդասիրական ճգնաժամը՝ շեշտելով էթնիկ զտման սպառնալիքի առջև կանգնած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման խիստ հրատապությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրություում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter