Ոստիկաններն առգրավել են զենք-զինամթերք
Հունիսի 25-ին ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս Զարթոնք գյուղի սկզբնամասում 1969 թ. ծնված Արմեն Բ.-ի մոտից հայտնաբերել և առգրավել են ապօրինի պահվող 16 տրամաչափի «ԲՈւՄ» տեսակի երկփողանի որսորդական հրացան՝ 2 դատարկ պարկուճներով: Ըստ Արմեն Բ.-ի՝ հայտնաբերվածը պատկանում է հանգուցյալ հորը: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Հունիսի 25-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, զինամթերք պահելու կասկածանքով, Կրուպսկայա փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված, նախկինում դատված Տելման Կ.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 7 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հունիսի 25-ին 1943 թ. ծնված Ժորա Մ.-ի տանը, խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 2 ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 34 փամփուշտ և 3 պարկուճ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հունիսի 25-ին 1986 թ. ծնված Արամայիս Թ.-ի տանը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 92, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 789 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 30-ական փամփուշտով, ինքնաձիգ մաքրելու պարագաներ, 2 տուփ վառոդ, 1 լուսաազդանշանային հրթիռ, 25 սմ երկարությամբ բիքֆորդյան 3 քուղ, 8 հատ 75 գ տրոտիլ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին Ակունք գյուղի 50-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է 16 տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել