HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբին պատկանող տարածքում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

ԲԸՏՄ տեսուչների կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։

Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter