Հայ և ֆրանսիացի մասնագետները կշարունակեն բացահայտել ուրարտական քաղաք-ամրոցի անհայտ էջերը
Էրեբունի ամրոցում 2008 թվականից կյանքի կոչված հայ-ֆրանսիական համագործակցությունը կշարունակվի 2012-2015 թվականներին՝ դառնալով պատմամշակութային ժառանգության բնագավառում համագործակցության հաջողված օրինակ:
Հայ և ֆրանսիացի մասնագետները կշարունակեն միասին բացահայտել ուրարտական քաղաք-ամրոցի մինչ օրս անհայտ էջերը՝ պատասխանելով ժամանակի ընթացքում ամրոցի ճարտարապետական հորինվածքի կրած փոփոխությունների և հնագիտական գտածոների հետ կապված բազմաթիվ հարցերի:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հաղորդմամբ՝ 2012թ. հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված պեղումների 1-ին գործաշրջանը կավարտվի հունիսի 30-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել