HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով

Մարզերում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 2-4-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-ին, 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter