HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ ԱԳՆ ղեկավարները քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում այսօր իսպանական Տոլեդո քաղաքում: Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար։

«Մենք ֆրանսիացի գործընկերոջ հետ օրակարգում ներառել ենք նաև Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ Մարդկանց վիճակն այնտեղ աղետալի է»,- լրագրողներին ասել է Բերբոքը՝ Տոլեդոյում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։ Գերմանացի նախարարի պնդմամբ՝ էլեկտրաէներգիան հասանելի է միայն քիչ քանակությամբ։ «Եվ հենց այդ պատճառով էլ մենք դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին հրատապ կոչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերջապես ստանա այն, ինչ իրեն պետք է ապրելու համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար», - ընդգծել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Բերբոքը նաև նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ մտքեր են փոխանակում ամերիկացի գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար մարդասիրական օգնությունը երաշխավորելու:

Արդեն մի քանի ամիս շարունակ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել էին սահմանը, իսկ մի քանի ամիս անց Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ տեղակայեց միջանցքի սկզբում՝ Հակարի գետի վրա կառուցված կամրջի մոտ, ինչի հետևնքով այսօր Արցախում պարենային, վառելիքի ու դեղամիջոցների սուր ճգնաժամ է։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter