
Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ կրակից հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր
«Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր»,- հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը խոստանում է հաղորդագրություն հրապարակել ավելի ուշ:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ-ն ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել