HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց է սկսել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացը։ Պատճառը Եվրոպա վերջինիս այցն է, ինչը հավանության չէր արժանացել կառավարության կողմից։ Այդ մասին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի ձայնը։ Իշխող կուսակցությունը նման ռեսուրս չունի։ Խորհրդարանում նրանք ունեն միայն 84 ձայն։

«Իմպիչմենտն ավարտին հասցնելու համար պահանջվում է 100 խորհրդարանականի աջակցությունը, և, համապատասխանաբար, առանց արմատական ընդդիմության ձայների, դա իրագործման հեռանկար չունի։ Սակայն, չնայած դրան, կուսակցության քաղաքական խորհրդի նիստում մենք որոշում ենք կայացրել նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել»,- ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ, Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտարարել էին, որ օգոստոսի 31-ին Զուրաբիշվիլին Բեռլինում հանդիպում կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ։

Ավելի ուշ, Վրաստանի կառավարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Գերմանիայից զատ Զուրաբիշվիլիին չի թույլատրվում այցեր կատարել Բելգիա, Բուլղարիա, Դանիա, Իսրայել, ԱՄԷ, Լեհաստան, Ուկրաինա, Չեխիա և Շվեյցարիա։ Չնայած դրան, Վրաստանի նախագահը օգոստոսի 31-ին այցելել է Գերմանիա։

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը միջազգային հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ: Սահմանադրության խախտումը կարող է դառնալ նախագահի իմպիչմենտի համար հիմք։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter