HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակը։

«Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:

Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը ներկայացրել է ընթացիկ տնտեսական զարգացումները և դրանց վրա հիմնված միջնաժամկետ կանխատեսումները՝ դրանց իրականացման տեսանկյունից կարևորելով ԱՄՀ հետ ձևավորված գործակցության շարունակականությունը:

Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ընթացիկ պահուստային ծրագրի նշանակութունը մակրոտնտեսկան և հարկաբյուջետային կայունության ապահովմանը զուգահեռ գիտելիքահենք, ներդրումների խթանմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի ներքո ստանձնած թիրախների կատարման ուղղությամբ գրանցած առաջընթացի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների մշակման գործընթացում ներգրավված պետական մարմինների հետ համագործակցության հեռանկարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter