Ռուսական զինվորականները «Կալիբր» հրթիռներով հարվածել են Ուկրաինային
ՌԴ զինված ուժերը սեպտեմբերի 1-ի գիշերը «Կալիբր» տեսակի երկու հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Հրթիռներից մեկը հաջողվել է խոցել, իսկ երկրորդն ընկել է Վինիցայի մարզի մասնավոր ձեռնարկություններից մեկի տարածքում։
«Վնասվել է գույքը, մասնավոր մեքենաներ, տուժածներին օգնություն է ցուցաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վինիցայի մարզային իշխանությունները հաստատել են, որ հրթիռի հարվածի հետևանքով վնասվել է մասնավոր ձեռնարկությունը և կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշվում։ «Суспильне»-ի աղբյուրների տվյալներով՝ տուժել է 8 մարդ։
Կոլաժը՝ informator.ua-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել