HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Էրդողանը սեպտեմբերի 4-ին բանակցություններ կվարեն Սոչիում

Սեպտեմբերի 4-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Թե արդյոք Արցախում առկա իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կլինեն օրակարգում, դեռևս հայտնի չէ։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպման Էրդողանի պլանների մասին։ Ամերիկյան գործակալության տվյալներով՝ բանակցությունների թեմաներից մեկը պետք է լիներ ուկրաինական հացահատկի գործարքի վերականգնումը։

Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է նպաստել գործարքի վերականգնմանը «ընդլայնված ձևաչափով»։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրները պետք է օգնեն այդ համաձայնագիրը դարձնել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ պայմանավորվածությունների հիմք։

ՌԴ իշխանությունները հացահատկի գործարքից դուրս էին եկել հուլիսի 17-ին՝ հայտարարելով, որ պայմանավորվածությունների մի մասը, որոնք վերաբերվում էին Ռուսաստանից պարարտանյութերի հեշտացված կարգով արտահանմանը, Արևմուտքի կողմից չեն կատարվում։ Դրանից հետո ռուսական զորքերը սկսել էին հրթիռակոծել Ուկրաինաի հարավը՝ ոչնչացնելով նավահանգիստների ենթակառուցվածքները, որոնք կիրառվում էին հացահատկի գործարքի ժամանակ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter