Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հանս Յոխեն Շմիդտի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարվա ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար և մաղթել հաջողություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել