HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սահմանային ներկա վիճակն իրական փաստերը թաքցնելու և ժամանակին լուծումներ չտալու հետևանք է». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի սանձազերծած վերջին գործողություններին։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

«2021 թվականից՝ հատկապես հոկտեմբերից սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն (օրինակ` ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները):

Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին ու ամբողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի հիմքեր տայինք: Հստակ ցույց էի տալիս բնակիչների համար վտանգները, որ մեր զինծառայողները պաշտպանում են անմիջականորեն խաղաղ բնակիչներին, և հետևաբար` նրանց կյանքի և մյուս իրավունքները նույնպես վտանգված են ու պաշտպանության ենթակա են:

Ի՞նչ էր անում ՊՆ նախարարը` գլխակորույս հերքում էր, արդարացնում ադրբեջանական արարքները, թաքցնում էր ներխուժումները: Այնքան ջանասիրաբար էին հերքում, որ ապացույցներ էինք ստիպված հրապարակում (օրինակ` Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ)

Ինչու՞ էր դա անում` պաշտոնի, իշխանության համար, որ դժգոհություն չլինի իր ու իշխանության նկատմամբ, որ պաշտոնին վնաս չլինի: Այդքանից հետո էլ համարձակվում էր զանգել ինձ, հեռախոսը վախեցածի պես անջատում ու հետո սուտ հայտարարություններ անում:

Բա հիմա բան չկա՞ ասելու: Բա ես այս ճանապարհի մասին էի խոսում, բա տեսեք` ՊՆ-ի այսօրվա հրապարակած տեսանյութն է` ինչ արագ են տեղաշարժվում ադրբեջանական զորքերը, ինչ լավ ճանապարհ է, իսկ եթե ժամանակին սրա դեմ քայլեր արվեին, այլ ոչ թե հանուն պաշտոնի ու իշխանության թաքցվեին, հիմա այն էլ Հայաստանի տարածքի մեջ այսպես սանձարձակ իրենց պահելու հնարավորություն չէին ունենա: Բա այսօր այդ նույն վայրերում մեր զոհված ու վիրավորում ստացած զինծառայող տղերքի կյանքի ու առողջության, երկրի անվտանգության վիճակի համար, ադրբեջանական ռազմական հանցագործներից բացի, պատասխանատվությունը ո՞վ է կրելու: Ասելու բան չկա՞»,- գրել է Թաթոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter