
«30 հազար երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում»․ Արցախի ՄԻՊ-ը՝ Շառլ Միշելին
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «X» (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ անդրադառնալով է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի տարածած հայտարարությանը։
«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- գրել է Ստեփանյանը:
You make efforts, they are visible, but not tangible. The dire situation of 120,000 people, including 30,000 children, is not alleviated by statements.
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) September 1, 2023
People don't even have daily bread.
Diplomacy works slowly while people are facing starvation. https://t.co/cboIAHuUJf
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ԵԽ նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարը հաղորդագրություն էր տարածել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքով արցախահայության տեղաշարժի պայմաններին ու Աղդամի ճանապարհի հնարավոր կիրառմանը։
Մեկնաբանել