
NASA-ն հրապարակել է ռուսական «Լունա-25»-ի անկման տեղանքի լուսանկարը
NASA-ն հրապարակել է ռուսական «Լունա-25»-ի անկման տեղանքի լուսանկարը: Այն չէր կարողացել բարեհաջող վայրէջք կատարել Երկիր մոլորակի միակ արբանյակի՝ Լուսնի վրա։
Լուսանկարի կենտրոնում երևում է խառնարանը, որը ձևավորվել է Լուսնի հարավային բևեռում՝ ռուսական կայանի անկման վայրում։
NASA has released a Set of Images showing the Crash Site of the Luna-25 Moon Lander of the Russian Space Corporation, Roscosmos which Crashed on the South Pole of the Moon after an Engine Failure on August 19th. pic.twitter.com/UsSrq0jCXt
— OSINTdefender (@sentdefender) September 1, 2023
«Լունա-25»-ը Ռուսաստանի ժամանակակից պատմության լուսնային առաջին առաքելությունն էր։ Սարքավորումն արձակվել էր օգոստոսի 11-ին, սակայն նույն ամսվա 19-ին հայտնի դարձավ, որ նախավայրէջքային ուղեծիր անցման ժամանակ «Լունա-25»-ի համար «արտակարգ իրավիճակ» է առաջացել։
Հաջորդ օրը Ռոսկոսմոսը հայտնեց, որ սարքավորումը «կործանվել է»՝ Լուսնի մակերևույթի հետ բախման հետևանքով։
Իլյուստրացիան՝ Mechanik/Shutterstock/Fotodom
Մեկնաբանել