HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեռլինը Բաքվին ու Ստեփանակերտին երկխոսության վերականգնման կոչ է անում

Գերմանիայի կառավարությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրավիճակով և հատկապես չլուծված հումանիտար խնդիրներով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։ 

«Գերմանական կառավարությունը բոլոր պատասխանատուներին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ապահովել պարենի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը»,- նշել է նա՝ հավելելով, որ դրա համար, ինչպես կարծում են Բեռլինում, անհրաժեշտ է բացել Լաչինի միջանցքը՝ ապահովելով մարդկանց ու բեռների անցումը։ 

Գերմանիայի կառավարությունը Բաքվին և Ստեփանակերտին կոչ է արել վերսկսել չլուծված հարցերի շուրջ բանակցությունները և առաջին հերթին պայմանավորվել կարևոր հումանիտար բեռների տեղափոխման եղանակների ու ընթացակարգերի շուրջ՝ ներառյալ տեղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքների մատակարարման համար լրացուցիչ ուղիների բացումը:

«Այդպիսի երկխոսությունը շատ կարևոր է, այն պետք է սկսվի»,- հայտարարել է Բյուխները և վստահեցրել, որ «այս ծայրահեղ իրավիճակում Գերմանիայի կառավարությունը կապի մեջ է ինչպես Երևանի, այնպես էլ՝ Բաքվի հետ։ Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ Բեռլինը ջանքեր է գործադրում իրավիճակի բարելավման ուղղությամբ։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է վերջերս Քիշնևում կայացած հանդիպման մասին, որին մասնակցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նույն կազմով հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի սկզբին իսպանական Գրանադայում, որտեղ կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ հանդիպումը:

Լուսանկարը՝ bain.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter