HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան Mars և PepsiCo ընկերություններին ներառել է պատերազմի հովանավորների ցանկում

Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը «պատերազմի հովանավորների» ցանկում ներառել է Mars և PepsiCo ընկերությունները, որովհետև նրանք շարունակում են վարել իրենց բիզնեսը Ռուսաստանում։

«Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը պարենային երկու կորպորացիաներին՝ PepsiCo-ին և Mars-ին, ներառել է պատերազմի միջազգային հովանավորների ցանկում։ Չնայած իրենց բիզնեսի կրճատման մասին հայտարարություններին, գովազդային գործունեության դադարեցման և սեփական արտադրանքի արտադրության, նրանք շարունակում են աշխատել Ռուսաստանում»,- ասված է գործակալության տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ։

Ուկրաինական գերատեսչությունում Lay's, Pepsi, Sandora, Snickers, M&M's, Twix, Mirinda և այլ ապրանքանիշներն արտադրող այս կորպորացիաներին մեղադրել են, որ Mars-ը և PepsiCo-ն ուկրաինական հակամարտության մեջ չեն աջակցում Կիևին։

Ավելի վաղ այս ցանկում Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը ներառել էր ավստրիական Raiffeisen Bank բանկային խմբին, ամերիկյան Procter&Gamble ընկերությանը, շինանյութի և շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ֆրանսիական Leroy Merlin ցանցին, ComNav Technology, Liberian International Ship & Corporate Registry ընկերություններին, ֆրանսիական Auchan սուպերմարկետների ցանցին, հունգարական OTP բանկին, բերմուդյան Bacardi ընկերությանը, չինական Alibaba ընկերությունների խմբին, ինչպես նաև ամերիկյան Philip Morris և ճապոնական Japan Tobacco ընկերություններին։

Կոլաժը՝ kalush.informator.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter