HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄՕԿ-ը ռուսաստանցի ու բելառուսցի մարզիկներին չի թույլատրել մասնակցել Ասիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի ու բելառուսցի մարզիկներին չի թույլատրել մասնակցել Ասիական խաղերին, որոնք մեկնարկում են սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին The Indian Express-ին պատմել են Ասիայի օլիմպիական խորհրդից (ОСА)։

«Ասիական խաղերին ռուսաստանցի և բելառուսցի որևէ մարզիկ չի լինի։ Դա Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումն է, այլ ոչ՝ Ասիայի օլիմպիական խորհրդի»,- հայտարարել է պարբերականի զրուցակիցը։ 

ՄՕԿ-ում հայտարարել են, որ ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների մասնակցության հայեցակարգը քննարկվում էր, բայց «տեխնիկական պատճառներով պարզվեց, որ անիրագործելի է»։

Հուլիսի սկզբին Inside The Games պարբերականը գրել էր, որ Ռուսաստանից ու Բելառուսից մոտ 500 մարզիկ կմասնակցի Ասիական խաղերին։ Դա ռուսաստանցի ու բելառուսցի մարզիկներին թույլ կտար ցուցաբերել որակավորման համար անհրաժեշտ արդյունքները, որպեսզի հնարավորություն ունենային 2024 թվականին Փարիզում մասնակցել ամառային օլիմպիական խաղերին։

Ասիական խաղերն Օլիմպիական խաղերից հետո աշխարհում խոշորագույն սպորտային մրցույթն է, որն անց է կացվում չորս տարին մեկ անգամ։ 2023 թվականի Ասիական խաղերը կկայանան սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում։

Լուսանկարը՝ REUTERS/Vasily Fedosenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter