HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին կասկածվում է խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մեջ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կասկած է հանձնել (Ուկրաինայում արարողակարգային գործընթաց, երբ կասկածյալը պաշտոնապես ծանուցվում է իր նկատմամբ կասկածների մասին-խմբ.) գործարար Իգոր Կոլոմոյսկիին։ Այդ մասին նշվում է գերատեսչության տելեգրամյան ալիքում։ 

Ուկրաինացի հայտնի գործարարը կասկածվում է խարդախության (Ուկրաինայի ՔՕ, հոդված 190) և գույքի օրինականացման (լվացման) մեջ, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով (Ուկրաինայի ՔՕ, հոդված 209)։

Քննության տվյալներով՝ 2013-2020 թվականներին Կոլոմոյսկին օրինականացրել է ավելի քան կես միլիոն գրիվնա`«դրանք արտերկիր դուրս բերելու միջոցով՝ միաժամանակ օգտագործելով իր ենթակայության տակ գտնվող բանկային հաստատությունների ենթակառուցվածքները»։

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը նշում է, որ խոսքը ավելի քան 570 միլիոն գրիվնայի մասին է։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ուժայինները եկել ուկրաինացի գործարարի մոտ։ Թե արդյոք Կոլոմոյսկին ձերբակալվել է, չի հաղորդվում։

2023 թվականի փետրվարի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Տնտեսական անվտանգության բյուրոն խուզարկություն էին իրականացրել Կոլոմոյսկիին պատկանող ընկերություններում։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ խուզարկությունը կապված էր «Укрнафтa»-ի և «Укртатнафтa»-ի շուրջ ենթադրյալ խարդախությունների հետաքննության հետ։ Խոսքը 40 միլիարդ գրիվնա ընդհանուր արժողությամբ նավթամթերքի վատնման և մաքսային տուրքերի վճարումից խուսափելու մասին է։

Իգոր Կոլոմոյսկին այս երկու ընկերությունների համասեփականատերն էր, սակայն 2022 թվականի նոյեմբերին դրանք ազգայնացվեցին, ինչի հետևանքով Կոլոմոյսկին դադարեց դոլարային միլիարդատեր լինելուց։

Լուսանկարը՝ Sputnik / Михаил Маркив

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter