HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այսօր կմեկնի Իրան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, պաշտոնական այցով կայցելի Իրան։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Իրան Հաքանի այցը տեղի է ունենում Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հրավերով։ 

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ ևս նշվում է, որ Թեհրանում Ֆիդանը հիմնական բանակցությունները վարելու է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ։

Այցի շրջանակներում թուրք նախարարը բարձր մակարդակի շփումներ կանցկացնի Թեհրանում, այդ թվում` հանդիպում կունենա Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք-իրանական բանակցությունների ժամանակ կքննարկվի բոլոր ոլորտներում երկկողմ փոխգործակցության բարելավման հնարավորությունները ու կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջային ու միջազգային ընթացիկ իրադարձությունների շուրջ։ Կոնկրետ օրակարագի վերաբերյալ այլ մանրամասներ չկան, բայց, հավանաբար, օրակարգում ներառված կլինեն նաև Արցախում առկա իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter