HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը անօդաչուներով հարձակվել է Օդեսայի մարզի վրա. 25 անօդաչուից 22-ը խոցվել է

Սեպտեմբերի 3-ի գիշերը ռուսական զորքերը Shahed136/131 տեսակի հարվածային անօդաչուներով հարձակվել են Օդեսայի մարզի հարավային շրջանների վրա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Զանգվածային հարձակումը շարունակվել է մոտ 4 ժամ։ Այն իրականացվել է հարավային և հարավարևելյան ուղղություններից։

Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 22 անօդաչու։ 

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնում են, որ հարձակման հետևանքով վնասվել են մերձնավահանգստային որոշ ենթակառուցվածքներ։ Թե կոնկրետ որ հատվածում, չի նշվում։ Տեղում հրդեհ է առաջացել, որը շատ արագ մարվել է։ Հայտնի է երկու վիրավոր քաղաքացիական անձանց մասին։ 

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները ռուսական գիշերային հարվածների թիրախ էին անվանել Իզմայիլ ու Ռենի նավահանգիստները։

ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է հրթիռակոծել Ուկրաինայի հարավը, այդ թվում` Օդեսայի մարզը, այս տարվա հուլիսից, երբ Ռուսաստանը հայտարարեց հացահատկի գործարքից դուրս գալու մասին։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական հարվածների թիրախ էին դարձել նավահանգստային ենթակառուցվածքներն ու հացահատկի ամբարները, որոնք օգտագործվում էին հացահատկի գործարքի ժամանակ։ 

Լուսանկարը՝ Ուկրաինայի ոստիկանության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter