HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ զբոսայգում Նանսենի անվ. թանգարանի շինարարության վերաբերյալ

Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում նախատեսվող Նանսենի անվան թանգարանի շինարարության հետ կապված «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտնում է, որ դեռևս 2011թ.-ին նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆ. Նանսենի հիմնադրամի նախագահ, Ֆ. Բախչինյանի 23.11. 2011թ. հայտի հիման վրա Երևանի քաղաքապետարանում քննարկվել է Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում առանձնացված տարածքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը: Ընդունվել է ի գիտություն, որ թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր և տիկին Եսայանների հովանավորությամբ:

Երևանի քաղաքապետի 2011 թ. հուլիսի 25-ի N3276 որոշմամբ ճշտվել են Երևան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգու հողամասի սահմանները՝ 56644.31 քմ մակերեսով: Դրա հիման վրա թողարկվել է զբոսայգու հողամասի գլխավոր հատակագիծ N2076-2011թ: Զբոսայգու զբաղեցրած հողամասը՝ 56644.31 քմ մակերեսով, Երևան համայնքի անունով ստացել է պետական գրանցում:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցման էսքիզային նախագիծը 2012թ. մարտի 22-ին քննարկվել է Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական հանձնաժողովի կողմից՝ արժանանալով բոլոր անդամների հավանությանը: Թանգարանի նախագծի մշակման համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է 30.03.2012թ. N07/78-07/2-46612-227 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Նշված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակվել է թանգարանի նախագիծը՝ 04.05.2012թ. N.01/18-05/2-46612 և համաձայնացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև տրամադրվել է 04.05.2012թ. N07/78-46612-332 շինարարության թույլտվություն:

Երևան համայնքին պատկանող զբոսայգու հողամասի սահմաններում կառուցվելիք թանգարանի շենքի գույքը սեփականության իրավունքով նույնպես կպատկանի Երևանի քաղաքապետարանին, և ստեղծված թանգարանը՝ որպես մշակութային օջախ, կօգտագործվի Ֆ. Նանսենի անվան հիմնադրամի կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter