HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հեռացման մասին

Ալեքսեյ Ռեզնիկովը կթողնի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այդ մասին սեպտեմբերի 3-ին իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռեզնիկովի փոխարեն Ուկրաինայի նախագահն առաջարկել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը, որը ներկայումս գլխավորում է Ուկրաինայի պետական գույքի ֆոնդը։ 

«Ես որոշել եմ փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովը լայնամասշտաբ պատերազմով անցել է ավելի քան 550 օր։ Կարծում եմ, որ նախարարությունը նոր մոտեցումների և փոխգործակցության այլ ձևաչափերի կարիք ունի ինչպես զինվորականների, այնպես էլ հասարակության հետ ընդհանուր առմամբ։ Հիմա նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը։ <...> Ակնկալում եմ, որ խորհրդարանը կաջակցի այդ թեկնածությանը»,- հայտարարել է Զելենսկին։

Ռուստեմ Ումերովը ղրիմաթաթարական ծագմամբ ուկրաինացի գործարար է։ Նա եղել է նաև նույն համայնքի առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևի խորհրդականը։ 2019 թվականին դարձել է Գերագույն ռադայի պատգամավոր։ 2022 թվականից ղեկավարում է Ուկրաինայի պետական գույքի ֆոնդը։ 

Ալեքսեյ Ռեզնիկովն Ուկրաինայի ՊՆ-ն գլխավորում էր 2021 թվականի նոյեմբերից։ Ռեզնիկովի ազատման մասին առաջին տեղեկատվությունը հայտնվել էր այն բանից հետո, երբ 2023 թվականի սկզբին Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալների պատճառով ազատվեցին բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, այդ թվում պաշտպանության փոխնախարարը։ 

Պաշտպանության նախարարի հեռացման մասին հերթական լուրերն ի հայտ եկան նաև 2023 թվականի օգոստոսին։

Կոլաժը՝ Главред-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter