
Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել