Արտաշատի խճուղու վրա գտնվող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արտաշատի խճուղի 74): Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել այս կազմակերպությունում ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքը, համաձայն որի՝
- արտադրական շինությունում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվվող հոսքերը,
- չեն ձեռնարկվել միջոցառումներ արտադրական շինությունները կենդանիների (միջատների) ներթափանցումից պաշտպանելու համար,
- պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտությամբ լվացվող-ախտահանվող են և կանխարգելում են կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման,
- արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով,
- սանհանգույցի դռները բացվում են դեպի արտադրական շինություն:
- Տնտեսավարողին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել