HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինժեներական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքեր կատարելու նպատակով ժայռերի պայթեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող, շարքային Արթուր Հայկի Պողոսյանը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4- րդ մասի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, զննումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ (1)

TRUTH ARMENIAN
ANOTHER TWO SOLDIERS DEAD. EITHER AZERBAIJAN IS KILLING ARMENIAN SOLDIERS, OR ARMENIANS SOLDIERS ARE KILLING THEMSELVES, OR ARMENIAN SOLDIERS ARE KILLING EACH OTHER, OR INCOMPETENT LEADERS WHO DON'T CARE ABOUT SAFETY OR RULES ARE KILLING ARMENIAN SOLDIERS (FIRE AND EXPLOSION IN BARRACKS). ARMENIAN SOLDIERS ARE FINITE! ARMENIA'S POPULATION IS WOEFULLY LOW! ARMENIA DOES NOT HAVE 1 BILLION PEOPLE LIKE CHINA AND INDIA TO HAVE MILLIONS OR SOLDIERS! WHAT THE HELL IS GOING ON WHERE LIMITED ARMENIAN SOLDIERS KEEP DYING!?!? ARMENIANS BETTER BE HAVING 8, 9, OR 10 CHILDREN TO REPOPULATE ARMENIA OR ELSE IT'S GAME OVER FOR ARMENIA!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter