Այսօր նշվում է թմրամիջոցների օգտագործման և պօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը
1987 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր: Նույն տարի միջազգային կոնֆերանսի առաջարկությունների հիման վրա հաստատվել է թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի հետագա գործունեության համապարփակ ծրագիրը:
Թմրամիջոցների շրջանառության վերահսկման փորձն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Դեռևս 1909 թ. Շանհայի, այսպես կոչված, «Ափիոնի հանձնաժողովի» մասնակիցները, որի աշխատանքներում ընդգրկված էր 13 երկիր, փորձել են ասիական երկրներից թմրանյութերի ներմուծման ուղիների սահմանափակումներ գտնել: Եվ այսօր՝ ավելի քան մեկ դար անց, իրավապահ մարմինները, ցավոք, դեռևս հեռու են այս խնդրի լուծումից:
Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200.000-ը մահանում է: Թմրամիջոցների օգտագործումը լրջագույն ռիսկ է վարակիչ հիվանդությունների տարծման առումով:
Թմրամիջոցների օգտագործումը և դրանց ապօրինի շրջանառությունը վտանգավոր են ոչ միայն բնակչության առողջական վիճակի, այլև համընդհանուր կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Սակայն սա միայն առողջապահական կամ իրավական խնդիր չէ:
Համապարփակ մոտեցման շնորհիվ, որը ներառում է թմրամիջոցների մատակարարման և պահանջարկի հակազդեցություն՝ արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, հասարակությունը կարող է թմրամիջոցների առաջացրած բացասական հետևանքների սահմանափակման հարցում հասնել նկատելի արդյունքի:
Թմրամիջոցների կիրառման կանխարգելիչ միջոցառումները, բուժմանն ու խնամքին առնչվող խնդիրները, հնարավոր է իրականցնել քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների հետ համատեղ՝ ռազմավարական մոտեցումներ մշակելով, որի հիմքը պետք է լինի հասարակությունը՝ դրանով իսկ մարդուն դարձնելով այդ նախաձեռնության հիմնական թիրախը:
«Այսօր մեր երկրում գործում է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի» 2010-2012թթ. ազգային ծրագիրը»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել