HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական մոտորանավակների խոցման մասին

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ սեպտեմբերի 4-ի գիշերը Սև ծովի ավազանի հյուսիսարևմտյան մասում ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 4 մոտորանավակ:

«ԱՄՆ արտադրության Willard Sea Force տեսակի արագընթաց ռազմական չորս մոտորանավակները, որոնք դեպի Թարխանկուտի հրվանդան տեղափոխում էին Ուկրաինայի ԶՈւ դեսանտային խմբերին, ոչնչացվել են Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի ինքնաթիռների կողմից»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը պնդում է, որ սեպտեմբերի 4-ի գիշերը ՀՕՊ հերթապահ միջոցները խոցել են նաև ուկրաինական անօդաչուներ։ Դրանց թվաքանակի վերաբերյալ ռուսական կողմը տվյալներ չի ներկայացրել։

Օգոստոսին ՌԴ պաշտպանության նախարարությունը կադրեր էր հրապարակել, որտեղ, ինչպես նշվում էր, երևում էր, թե ինչպես է ռուսական Су-30-ը, Զմեինի կղզու մոտ, հարվածում ուկրաինական Willard Sea Force մոտորանավակին։ Ուկրաինական կողմը հերքել էր մոտորանավակի խոցման մասին պնդումը՝ հայտարարելով, որ «նման որևէ պատահար տեղի չի ունեցել»։

Լուսանկարը՝ nokta.md-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter