HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիկսը։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին պաշտոնավարման ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքի և սերտ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով անձանց հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները։ Բացի այդ, Պաշտպանն անդրադարձել է Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից առևանգելու դեպքին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ: Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ նման նախադեպերը կրում են շարունական բնույթ, անընդունելի և դատապարտելի են։ Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող, ինչպես նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների, հայ ռազմագերիների վերադարձի և իրավունքների երաշխավորման հետ կապված հարցեր։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են ազգային փոքրամասնություննների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում։

Իր հերթին դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահություն հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան-Նիդերլանդներ փոխգործակցությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա»,-նշված է հղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter