HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձի ինքնասպանության դեպքի առթիվ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է.

  • ազատությունից զրկված անձանց մոտ ինքնասպանությունների կանխարգելման և նրանց հետ հոգեբանական աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են մասնագիտական ուղեցույցներ, իսկ նշված անձանց հետ, ըստ անհրաժեշտության, խորքային հոգեբանական աշխատանքներ,
  • ինքնավնասումների և ինքնասպանությունների ռիսկի գնահատման գործիքների կիրառման պրակտիկան ունի կատարելագործման լուրջ անհրաժեշտություն։ Պետք է իրականացնել ինքնավնասումների և ինքնասպանությունների զննության և ռիսկի գնահատման գործիքների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների պարբերական վերապատրաստումներ՝ շեշտադրելով դրանց կարևորությունը։

«Չափազանց կարևոր է, որ իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված անձանց` ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները,  իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ»,- նշում է Մարդու իրավունքների պաշտպանը։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրների առնչությամբ առաջարկվում է հոգեբուժական խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց կողմից ստացիոնար բուժումից հրաժարվելու պարագայում քննարկման առարկա դարձնել վերջիններիս նկատմամբ ոչ հոժարակամ բուժման անհրաժեշտությունը՝ պահպանելով օրենսդրության պահանջները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter