HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամբաստանյալն իր ծննդյան օրը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

13 տարվա ազատազրկման մասին վճիռը ամբաստանյալ Գևորգ Թադևոսյանը լսեց այսօր՝ սեփական ծննդյան օրը: 21-ամյա Մարի Դավթյանի սպանության մեջ մեղադրվող 51-ամյա տղամարդը թերևս նման նվերի չէր սպասում: Միակ շնորհավորողն ամբաստանյալին եղան քույրն ու աղջիկը: Ալվարդը, ում պատճառով տեղի էր ունեցել սպանությունը, հասցրեց մինչև դատավորի մուտքը դահլիճ գոռալ «պապ, ծնունդդ շնորհավոր»:

Հիշեցնենք, որ Գևորգ Թադևոսյանին դիտավորյալ սպանության մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ, 21-ամյա Մարի Դավթյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախ բռունցքով հարվածել էր դեմքին, որից աղջիկը ուշաթափվել էր:

Հետո ուշագնաց մարմինը Գևորգ Թադևոսյանը տեղափոխել էր կիսաքանդ շենքի նկուղ, ձեռքերն ու ոտքերը կապկպել կպչուն ժապավենով, պարանոցին փաթաթել սավանի կտոր, գլխին պոլիէթիլենային տոպրակ հագցրել, ծածկել լաթի կտորներով ու գնացել՝ հետագայում վերադառնալու և դիակը այրելու նպատակով: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ Գ. Թադևոսյանը, վերադառնալով դեպքի վայր՝ իր հետ բերած դյուրավառ հեղուկը լցրել էր Մ.Դավթյանի դիակի վրա ու հրկիզել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter