HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը: 

Ֆինանսների նախարարության լրատվականի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսը, ՎԶԵԲ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Կատարինա Հանսենը, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Նախարարը հատուկ ընդգծել է ՎԶԵԲ-ի կարևոր դերը ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման գործում: Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է առկա ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցերը՝ շեշտելով նաև այդ ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:

ՎԶԵԲ փոխնախագահը նույնպես անդրադարձել է ընթացիկ ծրագրերին՝ համաձայնելով դրանց սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտության հետ: Կողմերն անդրադարձել են նաև հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ՎԶԵԲ տարեկան ժողովին՝ կարևորելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատշաճ ապահովումը: Նախարար Հովհաննիսյանը ընդգծել է, որ հայկական կողմը կգործադրի բոլոր ջանքերն այդ աննախադեպ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:   

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել մեկտեղել ջանքերը համագործակցության բոլոր ուղղություններով ցանկալի արդյունքների հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter