HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ ոլորտում նախագահի կրթական պարգևի մրցանակաբաշխությանը մասնակցում է 121 ուսանող և 70 աշակերտ

Հունիսի 26-ից հուլիսի 11-ը կանցկացվեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի 2012թ. հավակնորդների հետ հարցազրույցները:

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում է 121 ուսանող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանից (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից (ՀՌՍՀ) և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից (ԵՏԱ):

Մրցանակաբաշխությանը նաև մասնակցում է 70 աշակերտ ֆիզ.մաթ թեքումով 7 դպրոցից՝ ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոցից, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցից, «Քվանտ» վարժարանից, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանից, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից, Վանաձորի «Էվրիկա» վարժարանից և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից:

2012թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը. գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ (I և II կարգեր), լավագույն մագիստրանտ (I և II կարգեր), լավագույն բակալավր (I և II կարգեր), լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ:

Հարցազրույցներն անցկացնում է նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության հանձնաժողովը:

Պարգևները կշնորհվեն են ՏՏ ոլորտի և բնական գիտություններից բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, նաև ներգրավված են սոցիալական ծրագրերում:

Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգև մինչև 1200 դոլար և ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ: Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter