HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիմ Չեն Ընը սեպտեմբերին պատրաստվում է այցելել Վլադիվոստոկ՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին

Հյուսիսային Կորեյաի առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին մտադիր է այցելել Ռուսաստան, որպեսզի բանակցություններ վարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ղեկավարները կմասնակցեն Արևելյան տնտեսական ֆորումին, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-13-ը՝ Վլադիվոստոկում։ 

Բանակցությունների ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Հյուսիսային Կորեայից հրետանային արկերի և հակատանկային հրթիռների մատակարարումը: Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ իր հերթին Կիմ Չեն Ընը հույս ունի, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային կտրամադրի պարենային օգնություն և առաջադեմ տեխնոլոգիաներ կտրամադրի արբանյակների ու ատոմային սուզանավերի համար։

Ամերիկյան հետախուզությունն արդեն հայտնել է, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ակտիվ բանակցություններ են վարում զենքի մատակարարման շուրջ, որը ՌԴ բանակը կկարողանա օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում: Հուլիսին պաշտոնական այցով Հյուսիսային Կորեա էր այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այդ այցը ԱՄՆ հետախուզությունը գնահատել են որպես բանակցությունների նախապատրաստական քայլ։

Լուսանկարը՝ Yuri Kadobnov/Pool Photo via AP, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter