HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրի համաձայն՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»,- ասված է հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter