
Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրի համաձայն՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»,- ասված է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Մեկնաբանել