HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական աջակցությամբ վերականգնվում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին: Հայտնում է ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ 

«ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:

ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթը հայտարարվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մի քանի անգամ: Երրորդ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Հարսնաձոր» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է միչև 2025 թ. ավարտել հուշարձանի վերականգնողական աշխատանքները:

Այցի նպատակն էր իրականացնել կապալառու կազմակերպության հանդիպումը որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների հետ՝ նախքան շինարարական աշխատանքների մեկնարկը քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան շինհրապարակը պատշաճ կերպով կազմակերպելու համար:

Առաջիկա օրերին կկատարվի տարածքի սահմանազատում և շինհրապարակի կահավորում, որից հետո կսկսվեն աշխատանքները:

Հաջորդ այցելված հուշարձանը Ոսկեհատի դամբարանադաշտն էր, որտեղ արդեն մի քանի ամիս պեղումներ է իրականացնում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը: Աշխատանքային խումբը ծանոթացել է պեղումների ընթացքին և արդյունքներին: Այցի վերջին կանգառը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին էր, որի արևմտյան պատի մի հատված փլուզվել էր մոտ մեկ ամիս առաջ: Նախատեսվում է հրատապ վերականգնել փլուզված հատվածը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներուվ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter