
ԱՄՆ-ն կրկին կոչ է անում անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ-ն կրկին կոչ է անում անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացմամբ, ինչը սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների շարունակական արգելափակման հետևանք է»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն վերջին մի քանի շաբաթներին շարունակել է աշխատել երկու կողմերի հետ, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
«Եվ մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար» - պնդել է Փաթելը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել