HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

Սեպտեմբերի 6-ին, 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում այսօր և սեպտեմբերի 10-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-11-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում այսօր և սեպտեմբերի 9-ի ցերեկը, 7-ին, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter