HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյան. «Նման բարձր մակարդակի ընդունելության քննություններ Հայաստանում վաղուց չէին անցկացվել»

«Խոստովանեք, որ նման բարձր մակարդակի ընդունելության քննություններ Հայաստանում վաղուց չէին անցկացվել։ Ես քննությունների հետ կապված բողոքներ գրեթե չեմ ստացել, հակառակը՝ հաճախ մոտենում են ծնողներ և շտեմարանների և այլ բարեփոխումների համար շնորհակալություն հայտնում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ բուհական ընդունելության քննություններն անցնում են շատ բնականոն:

Անդրադառնալով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննություններին՝ բանախոսն ասել է, որ պետպատվերի շրջանակում ընդունելությունն արդեն ավարտվել է: Ասպիրանտուրայում և մագիտրատուրայում այս տարի տարկետման իրավունքով պետպատվերի թափուր տեղեր կան, ինչը պայմանավորված է օտար լեզվի իմացության պահանջի խստացմամբ:

«Այս պահին ասպիրանտուրայում ունենք 11 թափուր տեղ. դեռևս բժշկական մասնագիտությունների համար ընդունելությունն ավարտված չէ: Մագիստրատուրայում ունենք 39 անվճար թափուր տեղեր, որոնք բոլորը, կառավարության կողմից հատկացված 99 լրացուցիչ տեղի հետ միասին, հատկացվելու են բանակից զորացրվածներին»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ զինծառայությունը չի տարանջատվում կրթությունից, այլ հակառակը՝ «մենք խրախուսում ենք այն տղաներին, ովքեր զինծառայությունից հետո որոշում են շարունակել կրթությունը»:

Արմեն Աշոտյանը նշել է, որ բուհական պետական ավարտական քննություններին այս տարի առաջին անգամ անցկացվել են նոր կարգերի համաձայն: Պետական քննությունների հետ կապված բողոքների հոսքը դեպի նախարարություն այս տարի նվազել է, քանի որ նոր կարգով քննությունները ձայնագրվում և 48 ժամ պահպանվում են, ինչն ուսանողներին հնարավորություն է ընձեռում անհարաժեշտության դեպքում բողոքարկել և պաշտպանել սեփական իրավունքները:

Մեկնաբանություններ (1)

նենե
ՄԻայն թե ասեկոսեներն էին շատ` կապված հայերենի քննության `որոշների նախօրոք ունեցած պատասխանների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter