HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցական ծրագրերում կներառվի նոր առարկա՝ ազգային երգ ու պար

Նախատեսվում է դպրոցական ծրագրերում ներառել նոր առարկա՝ ազգային երգ ու պար: Այս մասին այսօևվա մամուլի ասուլիսում ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով առաջիկա 5 տարվա ՀՀ կառավարության ծրագրի՝ կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները:

«Թեև այս ծրագիրը ներառված է կառավարության ծրագրի մշակույթի ենթաբաժնում, բայց այն պետք է իրականացվի կրթության նախարարության հետ համատեղ: Նպատակը սեփական ինքնության ճանաչման և ինքնագիտակցման բարձրացումն է, ինչ շատ կարևոր է՝ հատկապես գլոբալիզացիայի ռիսկերով պայմանավորված: Լավագույն մասնագետները կընդգրկվեն ծրագրերի և դասագրքերի մշակման գործընթացում»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Առայժմ որոշված չէ, թե այդ առարկան որ դասարաններում կներդրվի, հարցը դեռ ուսումնասիրվում և քննարկվում է մասնագիտական շրջանակներում: Արմեն Աշոտյանը, նկատի առնելով շախմատ առարկայի ներդրման փորձը, համոզմունք է հայտնել, որ առարկայի ներմուծման համար 2-3 տարի կպահանջվի:

Մեկնաբանություններ (1)

կարինե
Հրաշալի մտահղացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter