HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Դժվար է վիճարկել, որ մակարդակի հետ էական խնդիրներ կան». Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր հասցեին արված արտահայտության, աջակցությունն է հայտնել «երկրագնդի բոլոր քարտուղարուհիներին»։

Ավելի վաղ, պատասխանելով հայկական լրատվամիջոցներից մեկի հարցին, Սիմոնյանը հրաժարվել էր մեկնաբանել Լաչինի միջանցքի և ռուս խաղաղապահների քննադատության վերաբերյալ Մարիա Զախարովայի խոսքը՝ նրան անվանելով «ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհի»։

«Դժվար է վիճարկել, որ մակարդակի հետ էական խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսք ասել երկրագնդի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛ր։ Ձեր աշխատանքը նույնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ներառյալ՝ ժամանակացույցերի կազմում, հանդիպումների կազմակերպում, փաստաթղթերի հետ աշխատանք, զանգերի ընդունում և միլիոնավոր տարբեր աշխատանքներ։ Ամեն ինչ զուր կանցնի»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զախարովան։

Զախարովայի համոզմամբ, Ալեն Սիմոնյանն «առանց մտածելու բերանից թռցրել է»։ «Նրա ասածի նկատմամբ ձեր վերաբերմունքը մի տարածեք հայ ժողովրդի վրա։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար և սիրող»,- եզրափակել է Զախարովան։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter