
Արցախի պետնախարարը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է խորացող ճգնաժամը
Արցախի ԱԺ լրատվության ծառայությունը հայտնում է, որ օրերս ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:
«Քննարկվել են Արցախում օր-օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:
Հանդիպումներին անդրադարձ է եղել Արցախի ներքաղաքական կացությունը, առաջիկայում սպասվող Հանրապետության նախագահի ընտրությանը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել