HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական 10 մեդալակիր գինիներից 9-ը պատկանում են «Արմենիա Վայնին». նոր մեդալներ Mundus Vini հեղինակավոր մրցույթից

9 մեդալ և կրկին լավագույնի կոչում․ «Արմենիա Վայն» ընկերությունն այս տարի ևս հայկական գինին դարձրեց «Երկրի պատվավոր դեսպան» ամենահեղինակավոր հարթակներում՝ ներկայացնելով Հայաստանի բացառիկ բույրն աշխարհին։

Միջազգային Grand International Wine Award MUNDUS VINI Summer tasting 2023 մրցույթ-համտեսն ամեն տարի համախմբում է գինու աշխարհը Գերմանիայում՝ ցույց տալու աշխարհին գինեգործության ոլորտի առաջատարներին։ Այս տարի ևս լավագույն մասնագետների կողմից շնորհված բարձրագույն կոչումներ ստացած անունների կողքին փայլում էր նաև Հայաստանը։

«Որպես հայաստանյան առաջատար գինեգործական ընկերություն՝ մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստան եկած 10 մեդալներից 9 ստացել են մեր գինիները։ Միջազգային շուկայում հայկական գինին արժանի կերպով ներկայացնելու համար հատկապես կարևոր են այսպիսի մրցանակները հենց մեծամասշտաբ մրցույթներից»,- վստահեցնում է «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատու, ֆրանսիացի գինեգործ Ժան Բատիստ-Սուլան։

«Արմենիա Վայն» ընկերությունն արդեն վաղուց աշխարհին ներկայացրել է հայկական գինեգործության նոր նշաձողն ու լավագույն որակը՝ մշտապես արժանանալով բարձր գնահատականի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 

Ընկերությունը MUNDUS VINI-ից մշտապես վերադարձել է բազմաքանակ և արժեքավոր մեդալներով, սակայն այս տարին նշանավորվեց հատկապես այն փաստով, որ հենց Թարիրի շարքից մեր նոր՝ ուլտրա պրեմիում գինին արժանացավ լավագույնի կոչմանը,- կիսվում են Արմենիա Վայն ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը։

«Արմենիա Վայն» ընկերությունն ընդամենը ամիսներ առաջ ներկայացրեց «Թարիրի Ռեզերվ» գինին, որն իր ամբողջ էությամբ հայկական և ֆրանսիական գինեգործության համաձուլումից ստեղծված մեղեդի է, որը 18 ամիս հնեցվում է ֆրանսիական կաղնե տակառներում։ Մի քանի ամիս, և «Թարիրի Ռեզերվ»-ի անզուգական նոտաները գրավում են նաև գինու միջազգային գիտակների սրտերը՝ արժանանալով ոսկե մեդալի։

Սակայն, ընկերության հաղթանակները Mundus Vini-ի շրջանակում չեն սահմանափակվում այս պարգևով․ «Բարձրագույն ոսկե մեդալ»-ի արժանանում է նաև ուրարտական հզորությունը մարմնավորող «Թարիրի Կարմիր«-ը՝ իր արդեն իսկ կայացած համբավով։ 

Հայկական գինեգործության բազմադարյա պատմությունն ու մշակույթը մարմնավորող ընկերությունն այս տարի Հայաստան է բերել 9 մեդալ․ ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ այս տարի, մասնագետների և գինեսերների կողմից առանձնահատուկ ուշադրության են արժանացել նաև «Արմենիա», «Երևան» և «Տակառ» շարքերը։

«Մրցանակները, որոնք մենք շնորհում ենք գինեգործական ընկերություններին, գերազանցության և որակի նշան են․ այս պարգևներն առաջին հերթին օգնում են սպառողին, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի և գտնի լավագույն բույրերը գինու աշխարհում»,- վստահեցնում են Мundus Vini մրցույթի ժյուրիները։

«Արմենիա Վայն» ընկերության հավատարմությունն ու նվիրումը մնայուն արժեքներին, կատարելության անվերջ միտումն ու հայկականն աշխարհին լավագույնս ներկայացնելու սկզբունքը պարգևում են նորանոր ձեռքբերումներ՝ դարձնելով հայկական գինին իրապես ազգային արժեք։ 

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter