HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր ակտիվ գործունեությամբ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը կարևորել է Կանադայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Էլիսն Մարի ԼըՔլերն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Երևանում կբացվի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի՝ Հայաստան այցի ընթացքում, որը նախատեսվում է հոկտեմբեր ամսին:

Վարչապետ Փաշինյանը տիկին ԼըՔլերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter