
Մանկապարտեզների 100-ավոր աշխատակիցներ՝ Տիգրան Ավինյանի քարոզարշավին (տեսանյութ)
Քաղաքացի Արթուր Չախոյանը, ով հայտնի է Երևանի քաղաքապետարանի շինարարական ծրագրերում հանրային վերահսկողություն իրականացնելով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է բացահայտել։
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանրահավաք է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում։ Արթուր Չախոյանը շրջել է հանրահավաքի մասնակցիների շարքերում և զրուցել ներկաների հետ, որի արդյունքում պարզվել է, որ համայնքային ծառայողները կոլեկտիվներով ներկա են ՔՊ թեկնածուի հավաքին։
Ըստ Արթուր Չախոյանի՝ հավաքի մասնակիցների թվում են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրադարանի, մշակույթի տան, կանաչապատման կազմակերպության, սպորտդպրոցի աշխատակիցներ։ Հավաքին աշխատակիցներ են բերել նաև Երևանում գործող «Ջրաշխարհ» սպորտային համալիրից, որը պատկանում է գործարար, «Իքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին։
Տեսանյութը՝ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել