HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ 

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ճեպազրույցի ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։

Նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter