HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Ս.թ հունիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Վարժանքների նպատակն է բարձրացնել համապատասխան կառույցների պատրաստվածության մակարդակը ռազմական դրության պայմաններում:

Անցկացվող վարժանքների շրջանակում հունիսի 26-ին հրավիրվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը: ԱԱԽ անդամները ներկայացրել են առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ:

Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը՝ որոշում է ընդունվել համապատասխան գործողությունների իրականացման և օգնություն ստանալու նպատակով ՀԱՊԿ անդամ պետություններին դիմելու վերաբերյալ:

Անցկացվող վարժանքների շրջանակում հրավիրվել է նաև ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Համատեղ վարժանքները կշարունակվեն մինչև հունիսի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter