
Վարչապետի տիկինը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում իր տեղաշարժերն ու անվտանգությունն ապահովելու համար
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինա-Մոլդովա սահմանից լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պահպանության ծառայության և Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին Ուկրաինայում իր տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։
«Շնորհակալություն Հայաստանի պետական պահպանության ծառայության և Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։
Շնորհակալություն նաև Մոլդովայի Պետական անվտանգույթան և պահպանության ծառայությանը։
Կիև հասնելու համար անցել ենք Երևան-Քիշնև օդային ճանապարհը, Քիշնև-Կիև ցամաքային ճանապարհը, որ տևում է 8 ժամ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկինը։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել էր «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին», որտեղ ելույթ էր ունեցել և ներկայացրել Արցախում տիրող վիճակը։
Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել