
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի նախագահ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։ Նա միակ թեկնածուն էր։
«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածներով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել Արցախի Հանրապետության նախագահ»,- ասված է Արցախի ազգային ժողովի տարածած հողորդագրության մեջ:
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Սամվել Շահրամանյանը նշանակվել էր Արցախի պետական նախարար:
Լուսանկարը՝ Արցախի Հանրապետության ԱԺ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել